Արտակարգ դեպք՝ Երևանում. «JCB» տրակտորը կողաշրջվել է, փլուզվել է ճանապարհի հենապատը

Արտակարգ դեպք՝ Երևանում. «JCB» տրակտորը կողաշրջվել է, փլուզվել է ճանապարհի հենապատը

Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի թաղ 3-րդ փողոցում էքկավատորը բախվել է սյանը ու կողաշրջվել: Գրել է Շամշյանը։

Պարզվել է, որ «JCB» մակնիշի տրակտորը աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է և առկա է դիզվառելիքի արտահոսք:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:



Հրշեջ-փրկարարները իրականացնում են հերթապահություն և քաղաքացիների հետ համատեղ իրականացրել են վառելիքի տեղափոխում այլ տարրա:

Կողաշրջման հետևանքով փլուզվել է ճանապարհի մոտ 50 քառակուսի մետր հենապատը:

Տեղում պարեկները պարզել են, որ այն վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա Արգամ Հարությունյանը։