Կրակոցներ հարսանիքի ժամանակ

Արտաշատում հարսանիքի ժամանակ կրակոցներ արձակած մարդուն ոստիկանները բացահայտել են։ Այդ մասին MediaHub.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական բաժնից։

Ըստ հաղորդագրության՝ հոկտեմբերի 13-ին՝ կեսգիշերից քիչ անց ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին գտնվող ռեստորաններից մեկում անհայտ անձը կրակոցներ է արձակում։

«Պարզվել է, որ հարսանյաց արարողության ժամանակ վեճ է տեղի ունեցել մասնակից մի քանի երիտասարդի միջև»,- ասված է հաղորդագրությունում։


Մանրամասները՝ տեսանյութում։