ԱԱԾ-ին Գորիսի սահմանամերձ Խնձորեսկ գյուղում հող կհատկացվի

ԱԱԾ-ին Գորիսի սահմանամերձ Խնձորեսկ գյուղում հող կհատկացվի

Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում ընդգրկված է նաև Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` արդարադատության նախարարությանն ամրացված գույքը հետ վերցնելու և ԱԱԾ-ին ամրակցելու մասին հարցը։

Խոսքը վերաբերում է Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղի Գորիս-Խնձորեսկ մայրուղի 3 հասցեում գտնվող, ընդհանուր 10,63 հա մակերեսով հողամասին։

Հողամասի կադաստրային արժեքը 199.599.510 դրամ է։