Առանց Ռուսաստանի չեն լուծվի Երևանի և Բաքվի միջև երթուղիների ապաշրջափակման խնդիրները

Առանց Ռուսաստանի չեն լուծվի Երևանի և Բաքվի միջև երթուղիների ապաշրջափակման խնդիրները

Մենք աշխատում ենք այս ուղղությամբ: Ճեպազրույցի է ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Ռուսաստանի մասնակցության մասին.

Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է պատրաստ լինել Բաքվին և Երևանին օգնություն ցուցաբերել այս գործընթացում։

Զախարովան նաև նշել է, որ առանց Ռուսաստանի չեն լուծվի Երևանի և Բաքվի միջև երթուղիների ապաշրջափակման խնդիրները։

Այսպես է Զախարովան մեկնաբանել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վերջին հայտարարությունը, թե Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ հանձնաժողովը չի շարունակում իր հանդիպումները։