ՌԴ հարավային օդանավակայաններում սահմանափակումները երկարացվել են

ՌԴ հարավային օդանավակայաններում սահմանափակումները երկարացվել են

«Աերոդինամիկա» Կուբանի օդանավակայանների մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի հարավային օդանավակայանների սահմաններում օդային տարածքի օգտագործման սահմանափակումները երկարացվել են մինչեւ մարտի 14-ը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 3.45-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նշվում է, որ Սոչիի օդանավակայանը, որպես ժամանակավոր հանգույց, կշարունակի իր բնականոն աշխատանքը։ Հարավային օդանավակայաններում օդային հաղորդակցության սահմանափակումներն ավելի վաղ երկարացվել էին մինչեւ մարտի 8-ը, քանի որ օդանավակայանների տարածքը ոչ անվտանգ էր ճանաչվել։ Ռուսական ավիաընկերություններին խորհուրդ է տրվել փոխադրումներ կազմակերպել այլընտրանքային երթուղիներով՝ Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի եւ Մոսկվայի օդանավակայանների միջոցով:

«Ռոսավիասիա»-ն մինչեւ մարտի 2-ը դադարեցրել է Ռուսաստանի հարավում գտնվող 12 օդանավակայանների աշխատանքը՝ Ուկրաինայում իրավիճակի սրման պատճառով