Լեհաստանում անդրադարձել են Գերմանիայում տեղակայված ամերիկյան զորքերին և Ուկրաինա զորք ուղարկելուն

Լեհաստանը պատրաստ է իր տարածքում հյուրընկալել Գերմանիայում տեղակայված բոլոր ամերիկյան զորքերին, ասել է Անջեյ Դուդան «Polsat TV»-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր Գերմանիայում ԱՄՆ ռազմական ներկայության հնարավոր վերանայման մասին։
Մեկնաբանելով գերմանացի քաղաքական գործիչների հայտարարությունները, թե Եվրոպան պետք է խաղադրույք կատարի Միացյալ Նահանգներից անկախանալու վրա, Դուդան առաջարկել է, որ «Գերմանիան մեզ տրամադրի իր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ»:
Այսպիսի խոսակցություններն առաջ են եկել այն բանից հետո, երբ Ուկրաինայի հարցով սկսվեց ռուս-ամերիկյան բանակցությունները։
Այս կոնտեքստում Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել է, որ երկրի բոլոր քաղաքական ուժերը դեմ են Ուկրաինա զորքեր մտցնելուն հնարավոր խաղապահ առաքելության շրջանակում։