Երեկ Ռաֆայելի տարեդարձն էր, նա կդառնար 21 տարեկան. Գազայի գոտում հայազգի զոհ կա

Երեկ Ռաֆայելի տարեդարձն էր, նա կդառնար 21 տարեկան. Գազայի գոտում հայազգի զոհ կա

Իսրայելահայերի «Նաիրի» միության  նախագահ,  «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը հայտնում է, որ Գազայի հատվածում զոհվել է հայազգի 20-ամյա ավագ սերժանտ Նիր-Ռաֆայել Կանանյանը (Քանանյան)։ 

«Բեյտ Կեշետ կիբուցի գերեզմանատանը  հողին հանձնեցին դեկտեմբերի 22-ին – Գազայի գոտում՝ Խան Յունիսում, ինքնաշեն պայթուցիկի պայթյունի հետևանքով զոհված 20-ամյա ավագ սերժանտ Նիր-Ռաֆայել Կանանյանի(Քանանյանի) աճյունը: Նա եղել էր «Գիվատի» հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկ և պարեկային ծառայության ժամանակ զոհվել։ Հանգուցյալ ավագ սերժանտն ըստ հրամանատարության ու իր հետ ծառայած զինծառայողների քաջ մարտիկ էր «Գիվատի» ստորաբաժանման մեջ ու փայլուն ավարտել էր ընդհատակյա պատերազմների և մարտական պայմաններում դիվերսիայի դեմ պայքարի մասնագիտացված զինվորական դասընթացը: Երեկ Նիր-Ռաֆայել Քանանյանի տարեդարձն էր ու նա կդառնար 21 տարեկան: Նրան մնացել էր ընդհամենը մեկ ամիս՝ զորացրվելու և տուն վերադառնալու համար»,- հայտնել է Չերնամորյանը: