Չինաստանն աջակցում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության նախաձեռնություններին

Չինաստանն աջակցում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության նախաձեռնություններին

Չինաստանն աջակցում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության նախաձեռնություններին։ Այս մասին Մոսկվա կատարած այցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին, գրել են ԶԼՄ-ները։

«Հարկ է նշել նաև, որ ճգնաժամի պատճառները չափազանց բարդ են, կողմերը դեռևս էական տարաձայնություններ ունեն մի շարք առանցքային հարցերում, իսկ խաղաղության վերականգնման ճանապարհը հեռու է»,- ասել է նա։

Չինական կողմը կրկին խաղաղության բանակցությունների կոչ է արել։ Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ն արդեն որոշակի արդյունքների են հասել, մասնավորապես՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի շփումների ընթացքում։

«Մոսկվայի և Վաշինգտոնի թիմերը կապի մեջ են, լուրջ քննարկում է ծավալվել ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման և ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման շուրջ, և որոշակի արդյունքներ են ձեռք բերվել»,- նշել է Վան Ին։

Չինացի քաղաքական գործիչն ընդգծել է խաղաղության ուղղությամբ կառուցողական քայլ անելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ «խաղաղություն ձեռք չի բերվում պառկած վիճակում, պետք է աշխատել ու հասնել դրան աշխատանքի միջոցով»։