ՄԻՊ-ի նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ՝ շենքից տղամարդու ցած նետվելու դեպքով  

ՄԻՊ-ի նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ՝ շենքից տղամարդու ցած նետվելու դեպքով  

ՔԿ-ի վարչական շենքից տղամարդու ցած նետվելու դեպքի առթիվ Պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։

Տարածված տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքի 5-րդ հարկից ձեռնաշղթայված վիճակով տղամարդ է իրեն ցած նետել և մահացել։ Դեպքի կապակցությամբ՝ նույն օրը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։

Համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։