Այն, ինչ ուզում է անի Փաշինյանը, դրա այլընտրանքը կա. Օսկանյանը հակադարձում է Փաշինյանին (տեսանյութ)

Եթե 2018 թ․-ին Նիկոլ Փաշինյանը գնար այն ճանապարհով, որով ես խորհուրդ կտայի, վստահեցնում եմ ձեզ՝ այսօր կունենայինք ամբողջական Լեռնային Ղարաբաղ՝ Շուշիով ու Հադրութով, 20 կիլոմետր միջանցքով՝ առանց զոհերի. դե ֆակտո՝ անկախ հայկական Արցախ․ MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտարարեց նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի  Արցախին վերաբերող երեկվա հայտարարություններին։

Օսկանյանի խոսքով՝ սեղանին դրված է եղել Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման 3 տարբերակ։ 

«Եթե 2018թ․-ին Նիկոլ Փաշինյանը ինձ հետ հանդիպեր, ես նրան ասելու էի՝ պարոն վարչապետ, դուք ունեք շատ մեծ լեգիտիմություն, սեղանի վրա կա փաստաթուղթ, մի՛ արհամարեք, ձեր զրոյական կետից մի սկսեք, դա մեծ վտանգներ է պարունակում։ Ես գիտեմ Ադրբեջանի կարմիր գիծը որն է, եւ ես իրեն խորհուրդ էի տալու, որ գնա Արցախի լուծման երրորդ տարբերակով, որը ենթադրում էր, որ Ադրբեջանին վերադարձվելու է 5 տարածնքները՝ փաստաթղթի ստորագրումով, իսկ Քարվաճառի եւ Լաչինի ոչ խորհրդային մասը 3-5 տարվա ընթացքում էր վերադարձնելու, բայց մինչ այդ Ադրբեջանը պիտի ապացուցեր որ ինքը ի վիճակի է խաղաղ գոյատեւելու Հայաստանի հետ»,-ասաց նա։

Օսկանյանը նաև վստահություն հայտնեց՝ այն, ինչ ուզում է անի Փաշինյանն այսօր, դրա այլընտրանքը կա:

Մանրամասն՝ տեսանյութում: