Ո՛չ, Աշոտին չեմ հորդորել հրաժարվել զոհվածի մոր դեմ բողոքից․ Նիկոլ Փաշինյան

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք վերջինս հորդորել է իր որդուն հրաժարվել Գայանե Հակոբյանի դեմ ներկայացրած բողոքից։

«Ոչ, իմ որդուն չեմ հորդորել, որովհետև, երբ առաջին խոսակցությունը տեղի ունեցավ այդ թեմայի վերաբերյալ, իմ որդին իր փաստարկներով զրկել է ինձ իրեն նման խնդրանքով կամ կոչով դիմելու հնարավորությունից։ Ես Հայաստանում չէի միջադեպի ժամանակ, երբ վերադարձա, տեսա, որ իրավական ընթացակարգեր են տրվել և երբ ես նրա հետ զրուցում էի, ասում էր՝ ամբողջ նպատակը և խնդիրն այն չէ, որ իրավական ձևերով լուծվեն հարցերը, բա ես հիմա ո՞նց արձագանքեմ էդ փաստին։ Ես էլ իմ ընկերներին կամ ջոկատի անդամների խմբին վերցնեմ ինչ-որ պատասխան գործողություն անեմ կամ անհարգալից վերաբերմունքով պատասխանեմ, սպառնալիքին սպառնալիքով պատասխանեմ, առևանգմանը առևանգմամբ պատասխանեմ․ սա անընդունելի է և բոլորը պետք է հասկանան, որ հարցերը պետք է իրավական ճանապարհով պարզել: Ինքը ինձ ասաց՝ իմ ընկալմամբ սա է եղել քո քաղաքական գործունեութքյան պայքարի ամբողջ նպատակն ու իմաստը, որից հետո ես չունեմ որևէ փաստարկ այդ կոչով նրան դիմելու»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե ակցիայի մասնակիցները նաև մատնանշում են, որ նախորդ տարի Փաշինյանի ավտոշարասյան վրաերթից մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, վերջինս արձագանքեց․ 

«Գործի ընթացքին շատ ծանոթ չեմ, շատ ցավում եմ, միջադեպի համար, միջադեպից հետո հեռախոսազրույց եմ ունեցել տուժածի հոր հետ, ինքն ասել է՝ ակնկալիքը իրավական գործընթացն է»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում