ՀՀ քաղաքացիները ՔՊ-ականներին նկարագրում են «յուրահատուկ» լեքսիկոնով

ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հայտարարել է, որ խորհրդարանական ընդդիմությունը զբաղված է անհասկանալի, տխմարության հասնող գործողություններով:
Գործող իշխանություններն Արցախի փրկությունը, հայ ռազմագերիների վերադարձման հարցի բարձրացումը, Թուրքիայի հակահայ նախապայմանների դեմ բողոքելն ու պետական շահի պաշտպանությունը համարում են տխմար գործողություն: Իսկ ՔՊ-ականներն արդյոք վերջերս շրջե՞լ են ՀՀ մարզերում և հետաքրքրվել են, թե ինչ բառերով են նկարագում նրանց և նրանց առաջնորդին ՀՀ հասարակ քաղաքացիները, ովքեր ապրում են աղքատության ճիրաններում, ովքեր զավակներ են կորցրել պատերազմում և այսօր պատրաստվում են արտագաղթել նիկոլական Հայաստանից:
ՔՊ-ականները 2018թ.-ից մինչև այսօր ոչ մի տնտեսական ծրագիր չեն իրականացրել՝ չեն բացվել հազարավոր աշխատատեղեր, ինչի մասին Փաշինյանը խոսում էր և խոստանում՝ բոլոր խոստումները մնացել են օդում կախված: ՔՊ-ական թիմն ի զորու չէ ոտքի հանել բանակը, ամրապնդել սահմանները՝ դիմադրել թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայ քայլերին, ամրապնդել ՀՀ-ՌԴ դաշնակցային կապերը:
ՔՊ-ական պատգամավորները կողմ են քվեարկում Փաշինյանի հրամանով ցանկացած օրինագծի՝ շատ դեպքերում չընթերցելով, իսկ ընթերցելու դեպքում՝ չհասկանալով օրենքի նախագծերը:
Ներքին և արտաքին ճակատներում խայտառակ կերպով տապալված գործող իշխանությունները համարձակություն ունեն ընդդիմության պայքարն ու ժողովրդի բողոքի ձայնն անվանել տխմարություն: ՔՊ-ականները պետք է հաճախակի լինեն մարզերում, սահմանամերձ գյուղերում և լսեն, թե ինչ լեքսիկոն են օգտագործում ՀՀ հպարտ, բայց խաբված քաղաքացիները նրանց մասին խոսելիս:
Իշխանափոխությունն է այս ապիկար թիմից ձերբազատվելու միակ ճանապարհը՝սեփական կամքով 13-րդ աշխատավարձի սիրահարները չեն հեռանալու:
Վահրամ Բագրատյան