Սեւ Zeekr-ի վարորդը վրաերթի է ենթարկել անվտանգության 2 աշխատակցի և փախուստի դիմել (տեսանյութեր)

Մախաչկալայում սեւ Zeekr-ի վարորդը վրաերթի է ենթարկել անվտանգության երկու աշխատակցի:
Shot տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ Թիմուր Մուրթազալիևը կասկածվում է թմրանյութեր տարածելու համար։ Ձերբակալելու փորձի ժամանակ նա վրաերթի է ենթարկել երկու աշխատակցի և մի քանի հոգու։
Տղամարդն արդեն ձերբակալված է, նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում «Իրավապահ ծառայողի կյանքի նկատմամբ ոտնձգություն» հոդվածով։ Մուրթազալիևի տանը խուզարկություններ են կատարվում։ Ենթադրյալ թմրավաճառին է պատկանում նաև «Ակսակալ» ռեստորանային ցանցը և ևս երկու ընկերություններ, որոնք կապված են սննդի հետ:
Նա մի տեղ թողած է եղել իր Zeekr-ն ու տեղափոխվել Toyota Camry-ով: Նրան բերման են ենթարկել։ Մեքենան հետո է հայտնաբերվել։
Ձերբակալված Թիմուրը, ով կասկածվում է թմրանյութերի տարածման համար, նախկինում եղել է հրդեհային անվտանգության ընկերության գլխավոր տնօրենը, իսկ այժմ շարունակում է բիզնեսը ռեստորանային ոլորտում:
Վրաերթի ենթարկված աշխատակիցները վնասվածքներ են ստացել ձեռքերի և ոտքերի շրջանում։
Տեսանյութերն այստեղ