Բժիշկը պատմել է, թե ինչ կլինի, եթե ամեն օր դդմիկ ուտեք

Բժիշկը պատմել է, թե ինչ կլինի, եթե ամեն օր դդմիկ ուտեք

Դդմիկը դդմի թփային տեսակն է։ Այս բանջարեղենը դիետիկ սննդակարգի լավ հիմք կարող է լինել։ Դդմիկի 100 գրամն ընդամենը 20 կիլոկալորիա է պարունակում։

Միաժամանակ այն հարուստ է վիտամիններով ու միկրոտարրերով։ Դդմիկի մեջ կան С, А, В1, В2 վիտամիններ, ֆոլաթթու, նաև կալցիում, ֆոսֆոր, կալիում և մագնիում։

Սրանք կարևոր դերակատարություն ունեն սրտի, ուղեղի, մկանների ու լյարդի աշխատանքի համար։

Ազդեցությունը մարսողության վրա

Դդմիկի նուրբ միջուկը շատ լավ է յուրացվում ու չի կարող գրգռել ստամոքսն ու աղիները։ Իսկ դրա սննդային  հյուսվածքները լավ կլանում են թունավոր նյութերը, խոլեստերինն ու ջրի ավելցուկը և հանում են դրանք օրգանիզմից։ Դդմիկից պատրաստած ուտեստները նաև ակտիվացնում են մարսողական գործընթացները, լավացնում են ստամոքսի ու աղիների գործառույթները։

Այդ բանջարեղենը խորհուրդ է տրվում ուտել աղեստամոքսային տրակտի հիվանդություններ կամ շաքարային դիաբետ ունեցող մարդկանց։

Ազդեցությունը լյարդի վրա

Դդմիկը կարող է մաքրել լյարդն ու խթանել դրա արագ վերականգնմանը ալկոհոլը, յուղոտ ու կծու սնունդը չարաշահելուց հետո։

Լավացնում է մաշկի ու մազերի վիճակը

Դդմիկը կօգնի ոչ միայն քաշ գցել, այլև բետա-կարոտինի պարունակության շնորհիվ լավացնել մաշկի ու մազերի վիճակը։  Ի դեպ, բետա-կարոտինը նաև հիանալի ազդեցություն ունի տեսողության վրա։

Բացի այդ դրա մեջ եղած վիտամին С-ն կօգնի կոլագեն արտադրել։ Հենց այդ նյութը մաշկն ավելի առաձգական է դարձնում։ Վիտամին А-ն մկաններին տոնուս է տալիս, լավացնում է մաշկի գույնն ու պայքարում  ժամանակից շուտ ծերանալու դեմ։

Իսկ օրգանիզմից ավելորդ ջուրը հանելու հատկությունը կօգնի ազատվել այտուցներից ու ցելյուլիտից։