«Ես զգում եմ, որ դա տեղի կունենա». Ադելը խոսել է աղջիկ ունենալու երազանքի մասին

«Ես զգում եմ, որ դա տեղի կունենա». Ադելը խոսել է աղջիկ ունենալու երազանքի մասին

38-ամյա երգչուհի Ադելը պատրաստ է երկրորդ անգամ մայր դառնալ։

Երգչուհին արդեն ծրագրում է նոր համալրում ընտանիքում։ Հայտնին, ով 11-ամյա որդի է մեծացնում, երազում է դստեր մասին:

«Ես աղջիկ եմ ուզում, քանի որ արդեն տղա ունեմ: Ես զգում եմ, որ նա կարող է նման լինել այն մարդուն, ում ես սիրում և ատում եմ ավելին, քան աշխարհում որևէ բան: Ես զգում եմ, որ դա տեղի կունենա»,- երգչուհու խոսքերն է մեջբերել Daily Mail-ը։

Աստղը մտադիր է մայրության արձակուրդ գնալ, հենց որ կատարի ընթացիկ նախագծերում իր պարտավորությունները։

Ադելը շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ երգչուհիներից մեկը։ Դերասանուհին ամուսնալուծվել է իր առաջին ամուսնուց՝ Սայմոն Կոնեցկիից 2021 թվականի մարտին։ Այս ամուսնությունից ծնվել է նրա ավագ որդին՝ Անջելոն։ Անցյալ նոյեմբերին Ադելը հաստատել էր Ռիչ Փոլի հետ ամուսնության մասին լուրերը։