Այս մթերքը խեղդում է սխտորի տհաճ հոտը. ո՞րն է այն

Այս մթերքը խեղդում է սխտորի տհաճ հոտը. ո՞րն է այն

Ինչպե՞ս ազատվել բերանի սխտորի տհաճ հոտից: Էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան ասաց, որ անանուխով և կիտրոնով թեյերը, խնձորն ու կաթը միայն մասամբ են վերացնում այս յուրահատուկ հոտը։ Բայց կա մեկ միջոց, որն ամբողջությամբ չեզոքացնում է այն։

Սխտորի մեջ ծծմբի երկօքսիդի պարունակությունը 99%-ով նվազեցնում է մածունը։ Ընդ որում, որքան շատ թթու լինի այն, այնքան լավ. գրել է Պավլովան Telegram-ի իր ալիքում։

Գիտնականները հետազոտություն են անցկացրել՝ թարմ սխտորը տարայի մեջ տրորելով և մածուն ավելացնելով, որից հետո օրգանական միացությունների չափումներ են կատարել։ Արդյունավետությունը նկատելիորեն ավելի բարձր է, քան կաթինը:

«Եզրակացությունն ակնհայտ է՝ եթե սխտոր ես ուտում, մածուն կեր։ Եվ չի կարելի չափից շատ օգտագործել սխտորը, որոշ մարդկանց մոտ ստամոքս-աղիքային տրակտը բավականին վատ է արձագանքում դրան»,- ավելացրել է Պավլովան։