Մետանֆիտամին է շրջանառվել․ մի քանի հոգի ձերբակալվել է

Մետանֆիտամին է շրջանառվել․ մի քանի հոգի ձերբակալվել է

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի երկու բնակիչ ձեռք են բերում տարբեր տեսակի թմրամիջոցներ և իրացնում։ Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Նոյեմբերի 7-ին իրավապահները մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցում հայտնաբերել, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 35-ամյա, 36-ամյա, 40-ամյա և 44-ամյա չորս տղամարդու։

35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով գլանակ, իսկ 36-ամյա տղամարդու խուզարկությամբ՝ մարիխուանա և գլանակ։

36-ամյա տղամարդը հայտնել է, որ մեքենայի սրահում մեթամֆետամին կա: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է 10 գրամ մեթամֆետամին։

36 և 44 տարեկան տղամարդիկ կալանավորվել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։