Կորոնավիրուսային թվերը՝ Հայաստանում

Ապրիլի 9-ին Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք։ Առողջացել է 15 քաղաքացի։
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 662 դեպք, որոնցից 410 310 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2 052 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8620 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1680 է:
Մեկ օրում կատարվել է 2046 թեստավորում, ընդհանուր կատարվել է 2 996 057թեստավորում: