Ջեսիկա Բիլը Ջասթին Թիմբերլեյքից բաժանվելու ընթացքում կտրուկ փոփոխություն է կատարել (տեսանյութ)

Մինչ երգիչ Ջասթին Թիմբերլեյքը երաժշտական շրջագայության ժամանակ փորձում է վերականգնել իր նախկին ժողովրդականությունը, նրա կինը՝ հոլիվուդյան աստղ Ջեսիկա Բիլը, որոշել է համարձակ փորձարկում կատարել։
Instagram-ում դերասանուհին տեսանյութ է հրապարակել վարսավիրանոցից։
Բիլը հրաժեշտ է տվել երկար մազերին ու կարճ սանրվածք ընտրել։ «Վերադարձրի անիծյալ Բոբին»,- հրապարակումը մակագրել է Ջեսիկան։
Դերասանուհին վերջերս խոսել էր Ջասթին Թիմբերլեյքի հետ ամուսնության դժվարությունների մասին։ Տարեսկզբին աստղային զույգի երկրպագուներին մտահոգել էին զույգի խամրող հարաբերությունները։ Ջեսիկայի և Ջասթինի ծանոթները հայտնել էին, որ զույգը գնում է ընտանեկան հոգեբանի մոտ ու փորձում փրկել ամուսնությունը։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ աստղերը ցանկանում են «թարմացնել» իրենց ամուսնական երդումները։
Տեսանյութն այստեղ