ՔՊ-ն չի հաշտվել պարտության հետ, Տաթևում որպես ընդդիմություն ձախողել է, նիստերին չի ներկայանում
ՔՊ-ի նպատակը Տաթևում իշխանությունը զավթելն էր, համայնքի խնդիրներն իրենց, փաստորեն, չէին հուզում, ինչի արդյունքում իրենք զրկվեցին ավագանու մանդատներից։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տաթև խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մարատ Գերասիմյանը՝ անդրադառնալով խոշորացված համայնքի ավագանու 6 անդամներին մանդատից զրկելու «Ապրելու երկիր» կուսակցության և «Շանթ» դաշինքի իրականացրած գործընթացին։