Տոնգա Թագավորության ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Խաղաղ օվկիանոսի հարավային Տոնգա թագավորության ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին նոյեմբերի 19-ին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա՝ մայրաքաղաք Նուկուալոֆա քաղաքից 61 կմ հեռավորության վրա։
Տարածաշրջանում ցունամիի վտանգ չի հայտարարվել, զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: