Ուժեղ պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ (տեսանյութ)

Ուժեղ պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ (տեսանյութ)

Այս գիշեր` ժամը 3-ի մոտակայքում, հզոր պայթյուն է տեղի ունեցել Բաքվի կենտրոնում գործող գիշերային ակումբներից մեկում, որին հաջորդել է հրդեհի բռնկումը:

Նախնական տվյալներով` զոհվել է մեկ մարդ, վիրավորվել 31-ը, որոնցից 6-ի վիճակը գնահատվում է ծանր:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` որպես պայթյունի պատճառ նշվում է գազի արտահոսքը: