ՀԱՊԿ-ը ռազմավարական հրամանատարաշտաբային վարժանք է անցկացնում

ՀԱՊԿ-ը ռազմավարական հրամանատարաշտաբային վարժանք է անցկացնում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մարտի 17-ից մինչև 20-ն անցկացնում է Միացյալ շտաբի, Քարտուղարության և կազմակերպության անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների ռազմավարական հրամանատարաշտաբային վարժանք, հայտնել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։

Միջոցառումն անցկացվում է Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովի գլխավորությամբ։ Այն պլանային է և առանցքային 2025 թվականին կազմակերպության համատեղ նախապատրաստման համակարգում։ 

Ռազմավարական հրամանատարաշտաբային վարժանքն իրականացվում է երեք փուլով։