Ցիստեռնի պայթյունի և հրդեհի հետևանքով մաhացել է ավելի քան 70 մարդ, վիրավnրվել՝ առնվազն 56-ը․ Նիգերիա (տեսանյութ 18+)

Նիգերիայում վառելիքի ցիստեռնի պայթյունի և հաջորդած հրդեհի հետևանքով զոհվել է ավելի քան 70 մարդ, վիրավորվել՝ առնվազն 56-ը, նախօրեին հայտնել է Նիգերիայի Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել Աբուջա-Կադունա արագընթաց մայրուղու վրա հունվարի 18-ի առավոտյան՝ Բադդեգի լցակայանի դիմաց:
Բեռնատարի վթարից հետո փորձ է արվել ցիստեռնի պարունակությունը տեղափոխել այլ մեքենա, սակայն այդ ընթացքում բենզինը թափվել է գեներատորի վրա, որն օգտագործվում է պոմպային պրոցեսի համար: Պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել։ Զոհերը տեղի բնակիչներ են եղել և անցորդներ։ Ճանապարհային անվտանգության դաշնային կորպուսը հայտնել է, որ զոհերի մեծ մասը մարդիկ են, ովքեր վթարից և բենզինի արտահոսքից հետո վազել են դեպքի վայր՝ վառելիք հավաքելու:
Մահացածների մարմինները որոշ ժամանակ ճյուղերով ծածկված են մնացել փողոցում։
Ողբերգական դեպքի կադրերն այստեղ