Կոսովոն, Ալբանիան և Խորվաթիան պաշտպանության համաձայնագիր են ստորագրել․ Սերբիան արձագանքել է

Կոսովոն, Ալբանիան և Խորվաթիան պաշտպանության համաձայնագիր են ստորագրել․ Սերբիան արձագանքել է

Կոսովոն, Ալբանիան և Խորվաթիան Տիրանայում եռակողմ պաշտպանության համաձայնագիր են ստորագրել:

Ալբանիայի պաշտպանության նախարար Պիրո Վենգուն ասել է, որ այլ երկրներ նույնպես շահագրգռված են միանալ դաշինքին։

Սերբիայի ԱԳՆ-ն հրատապ հարցում է ուղարկել Զագրեբի և Տիրանայի իր գործընկերներին՝ պահանջելով մանրամասն բացատրություն տալ ռազմական համագործակցության եռակողմ համաձայնագրի ստորագրման մասին։

«Հատկապես մտահոգիչն այն է, որ ռազմական դաշինքը ձևավորվում է առանց Բելգրադի հետ խորհրդակցության՝ միջազգային լեգիտիմություն չունեցող կառույցի անմիջական մասնակցությամբ, որը վտանգ է ներկայացնում սերբ ժողովրդի և ողջ տարածաշրջանի անվտանգության համար»,- ասվում է հայտարարության մեջ։