Մեր հարևանների հետ հարաբերությունների մեջ են թաքնված  բոլոր հիմնական սպառնալիքները․ Փաշինյան 

Կարևոր եմ համարում Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ գլոբալ քննարկումից առաջ գիտակցել, որ մենք գտնվում ենք հարավկովկասյան տարածաշրջանում, ունենք 4 հարևան, և նրանց հետ հարաբերությունների մեջ են թաքնված այն բոլոր հիմնական սպառնալիքներն ու հնարավորությունները, որ մենք կարող ենք ունենալ: Այս առումով կարևոր է Վրաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունների բարեկամական համագործակցային բնույթի հետագա զարգացումը և հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Եվս մեկ անգամ արձանագրենք,  որ մեր պլանների մեջ է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որքան էլ գիտակցում ենք, որ դա հեշտ չի լինելու: Բայց նման ծրագրով առաջ շարժվելը բխում է Հայաստանի Հանրապետության պետական շահերից։ Հիմա այս համատեքստում բնական հարց է առաջանում՝ ինչքանո՞վ է իրատեսական Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը, հատկապես այն տրամաբանությամբ, որի մասին խոսել ենք, ասել ենք, որ մենք ամեն ինչ անելու ենք՝ առաջիկա ամիսներին նման արդյունքի հասնելու համար»,- նշեց Փաշինյանը։

Վերջինս հավելեց, որ խաղաղության պայմանագրի երեք սկզբունքները համաձայնեցված են։

Մանրամասները՝ տեսանյութում