Քաղաքացիներն Արարատ Միրզոյանին ավելի բարձր են գնահատում, քան՝ Փաշինյանին

Քաղաքացիներն Արարատ Միրզոյանին ավելի բարձր են գնահատում, քան՝ Փաշինյանին

Լաչինի միջանցքի շրջափակման համար թիվ մեկ մեղավորն, ըստ քաղաքացիների, Ադրբեջանի իշխանություններն են (հարցվածների 42,5%)։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արամ Նավասարդյանը։

Գրասենյակի իրականացրած հարցումների համաձայն՝ քաղաքացիներն Ադրբեջանի իշխանություններից հետո մեղադրում են Ռուսաստանի (30,2%), ապա նոր՝ Հայաստանի իշխանություններին (29,0%)։

Ստեղծված իրավիճակում Արցախի իշխանությունների գործողությունները քաղաքացիները գնահատել են հետևյալ ձևով. Արցայիկ Հարությունյանը 2,2 բալ է ստացել՝ 5-ից, իսկ Ռուբեն Վարդանյանը՝ 3,7:

«Հայաստանի իշխանությունների գործողությունները՝ նշված իրավիճակում, ևս գնահատվել է քաղաքացիների կողմից։ Այսպես, Նիկոլ Փաշինյանը 2,7 բալ է ստացել, Արարատ Միրզոյանը՝ 2,8, Ալեն Սիմոնյանը՝ 2,5 և Վահագն Խաչատուրյանը՝ 2,3»,- ներկայացրեց Արամ Նավասարդյանը։

 

Նարե Գնունի