Գլխավոր դատախազին ուղղված բողոք ենք պատրաստում՝ քննչական մարմնի անգործության վերաբերյալ․ փաստաբան

Գլխավոր դատախազին ուղղված բողոք կպատրաստենք՝ քննչական մարմնի անգործության մասին։ Այս մասին այսօր Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի դիմաց ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է` 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիաներ են իրականացնում Գլխավոր դատախազության դիմաց, նրանք նշում են, որ դատախազությունը պետք է հետևողական լինի և մեղավորներին պատժի պատերազմի նման արդյունքի համար։

Նշենք, որ ծնողները դատախազությունից պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանին մեղադրյալ ճանաչեն։

Փաստաբանի խոսքով՝ Գլխավոր դատախազության և Հակակոռուպցիոն կոմիտեի գործողությունները չեն համապատասխանում։ «Երեկ դատախազության ներկայացուցիչը տուժողներին հայտնել էր, որ Քննչական մարմինը սպասում է, որ կատարի քննչական գործողություններ, ճանաչի տուժողի իրավահաջորդ, և հետո արդեն հնարավորություն ունենա միջնորդություններ ներկայացնել»,- ասաց փաստաբանը և հավելեց, որ այսօր ծնողների հետ այդ պահանջով են եկել կոմիտե, սակայն նրանց հայտնել են, որ դատախազության այդ հայտարարությունից տեղյակ չեն։

Մանրամասները՝ տեսանյութում