Սոցիալական հարցերը թողած, անվտանգության մասին են մտածում․ «Մալաթիայի» աշխատակից

Միակ խնդիրը ծխահեռացման համակարգն ա, դա էլ կսարքեն ընթացքում։ Եթե վաղը մեր հարցը չլուծվեց, մի մարդու նման գալու ենք կանգնենք այստեղ, որովհետեւ մեր պայքարը, մեր ընտանիքի բարօրության համար է։ Եթե տոնավաճառը փակվեց, պիտի գաղթենք էս երկրից․ MediaHub-ի հաղորդմամբ՝ բողոքի ակցիայի ժամանակ այս մասին ասաց «Մալաթիա» տոնավաճառի առեւտրականներից մեկը։

Տեսչական մարմնի արձանագրած խախտումներից հետո՝ այսօրվանից կասեցվել է տոնավաճառի գործունեությունը, ինչը բողոքի ալիք է բարձրացրել առեւտրականների շրջանում։ Նրանք վաղ առավոտից կանգնած են շուկայի փակ ճաղավանդակների դիմաց եւ պահանջում են բանակցություններ կառավարությանը ենթակա տեսչական մարմնի ղեկավարի հետ, ու ժամանակ խնդրում՝ խախտումները վերացնելու համար։ 

Շուկայի ղեկավարությունը, մի քանի տնտեսվարողի հետ միասին այժմ տեղչական մարմնում են՝ նախապես ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ պատասխանատու մարմնի ղեկավարի հետ հանդիպման նպատակով։

Ավելի վաղ MediaHub-ը տեղեկացրել էր, որ «Մալաթիա» տոնավաճառի գործունեության կասեցման որոշման մասին հունվարի 18-ին տեղեկացվել է տնօրենը, քանի որ խախտումներ են հայտնաբերվել և տնօրենը պետք է աշխատակիցներին տեղյակ պահեր, որ կուտակված ապրանքները հեռացնեն։ Տնօրենը հավաստիացնում է, որ 17 խախտումից 12-ը վերացվել է, բայց Տեսչական մարմինը որոշումը չփոխեց:

Մանրամասները՝ տեսանյութում: