Թբիլիսիում սկսվել է ընդդիմության բողոքի ակցիան․ տեղում է Սալոմե Զուրաբիշվիլին (տեսանյութ)

Անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհ վրացական ընդդիմության բողոքի ցույցը սկսվել է երկուշաբթի օրը Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ, Ռուսթավելի պողոտայի երթևեկությունը արգելափակվել է, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Մարդկանց ամբոխը խորհրդարանի մոտ է, ոմանք կրում են ԵՄ-ի և Վրաստանի դրոշները: Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները նախատեսում են հայտարարել իրենց գործողությունների ծրագրի մասին մինչև ժամը 21.00: 40 րոպե ուշացումով նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, այնուամենայնիվ, ժամանել է խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիային։
Տեսանյութերն՝ այստեղ