Զորամասը գումարի են վերածել ու չեն բացատրել՝ ինչի համար են դա արել․ Ալեն Սիմոնյանը՝ Օհանյանի մասին

ԱԺ-ն շարունակվում է քննարկել պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հետաքրքրվեց դատախազից՝ կա՞ բացատրություն, թե ինչու են զորամասի տարածքը գրավադրել:

«Որքանով ես հասկացա՝ զորամասի տարածքը սեփականաշնորհվել է , հանձնվել է 3-րդ անձի, դրանից հետո գրավադրվել է բանկում: Կա՞ որևէ բացատրություն՝ ինչի՞ համար են զորամասի տարածքը հանձնել 3-րդ մեկին, դրանից հետո գրավադրել բանկում»,- հետաքրքրվեց ԱԺ նախագահը:

Պատասխանելով Սիմոնյանի հարցին՝ Աննա Վարդապետյանն ասաց, որ հիմնական բացատրությունը, որը իրեն հասկանալի է, այն է, որ 3-րդ անձի անունով գրանցելը նպատակ է ունեցել թաքցնել իրական գնորդին, ցույց չտալ, թե ում է օտարվում տարածքը:

Արձագանքելով՝ Սիմոնյանը նկատեց՝ ժողովրդական լեզվով ասած՝ զորամասը վերածել են գումարի ու բացատրություն չկա՝ ինչի համար են դա արել։

Մանրամասները՝ տեսանյութում։