Արմավիրի նոր մարզպետը խոստացել է` առավելագույնը կանի բարձր նշաձողը պահելու և, ինչու չէ, նաև գերազանցելու համար

Արմավիրի նոր մարզպետը խոստացել է` առավելագույնը կանի բարձր նշաձողը պահելու և, ինչու չէ, նաև գերազանցելու համար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արգիշտի Մեխակյանին։

Նախարարը շնորհավորել է Մեխակյանին՝ ընդգծել, որ նա ծանոթ է մարզին, մարզի խնդիրներին և կկարողանա լավագույնս իրականացնել մարզպետի գործառույթները, լուծել իր առջև դրված խնդիրները։

Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, Կառավարությանը վստահության համար։

Մեխակյանը  նշել է, որ կարվի առավելագույնը մարզում սահմանված աշխատանքների բարձր նշաձողը պահելու և, ինչու չէ, նաև այն գերազանցելու համար։