Այս մթերքներն օգտակար են վահանաձև գեղձի համար

Վահանաձև գեղձի առողջության համար անհրաժեշտ են յոդ, սպիտակուց, ցինկ և այլ միկրոտարրեր։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է էնդոկրինոլոգ Դիլյարա Լեբեդևան։
Բժշկի խոսքով՝ վահանաձեւ գեղձի առողջությանը կարելի է աջակցել ծովամթերքով, յոդացված աղով, քանի որ դրանք մեծ քանակությամբ յոդ են պարունակում։ «Անհրաժեշտ է նաև բավարար քանակությամբ սպիտակուցներ ուտել, որպեսզի օրգանիզմը ստանա թիրոզին»,- շարունակել է էնդոկրինոլոգը։
Նա խորհուրդ է տվել ամեն օր ստանալ առնվազն մեկ գրամ սպիտակուց մարմնի քաշի մեկ կիլոգրամի դիմաց։
Բժիշկն ընդգծել է, որ վահանաձև գեղձը պահանջում է երկաթ, ցինկ, սելեն, D և A վիտամիններ, սակայն միշտ չէ, որ դրանք անհրաժեշտ քանակությամբ հնարավոր է ստանալ միայն սննդից, և եթե խնդիր կա, պետք է դրանք հավելյալ ընդունել։