Զինվորն էսօր տնակի մեջ է, որովհետև նախկինում զորանոցը ծախել եք, կերել եք․ ՔՊ-ական պատգամավոր
Բնականաբար, կանդրադառնամ հարցի քաղաքական բարոյական մասին, որևէ այլ մասով դիտարկումներ չեմ ունենա։
Կուզեմ որոշակի զուգահեռներ տանենք այսօրվա մեր իրականության հետ։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ խոսելով «Հայաստան» խմբակցության ղեկավար, նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին։
«Պատկերացրեք, թե ինչ ոռնոց կբարձրացնեին որոշակի վարձու քաղաքագետեր, լրագրողներ, խմբագիրներ, գրչակներ, երբ իմանային, թե այսօր ինչ-որ զորամաս է փակվում ՀՀ-ում կամ զորամաս է վաճառվում, բայց այդ ոռնոցը 2010-ական թվականներին որևէ կերպ չի բարձրացվել, որովհետև այս ամենը մենակով չի արվել, փայեր ունեցողներ են եղել։ Այդ նույն շրջանակները սոցցանցերում տնակի նկար են գցում, ասում՝ բա ինչի՞ է մեր զինվորն այսօր տնակի կամ վրանի մեջ քնում, որովհետև ծախել եք, որովհետև զորանոցը կերել եք․ եթե չծախեիք, չուտեիք, էսպես չէր լինի»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում