Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ

Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը:

Կարեւորել է Հայաստան-Չինաստան բազմաշերտ համագործակցության զարգացումը եւ ընդգծել, որ դեսպանն իր գործունեությամբ նպաստել է երկկողմ հարաբերությունների հետեւողական ընդլայնմանը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նրան եւ ՀՀ կառավարությանը արդյունավետ համագործակցության համար՝ հավելելով, որ չինական կողմը շահագրգիռ է Հայաստանի հետ առեւտրատնտեսական կապերի զարգացմամբ:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են, որ առաջիկայում Հայաստանի և Չինաստանի միջև մեկնարկելու են ուղիղ ավիաթռիչքներ, որոնք խթան կհանդիսանան ինչպես տուրիզմի, այնպես էլ առևտրատնտեսական և գործարար կապերի ընդլայնման համար:

Մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի եւ տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ:

Փաշինյանը Ֆան Յոնին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: