Christie's-ում դինոզավրի կմախք է վաճառքի հանվել

Christie's աճուրդի տունը դեյնոնիխ տեսակի դինոզավրի կմախք է վաճառքի է հանել ։ Ըստ աճուրդի տան կայքի՝ այն հայտնաբերվել է 2015 թվականին ԱՄՆ Մոնտանա նահանգի Cloverly երկրաբանական ֆորմացիայում պեղումների ժամանակ։
«Դեյնոնիխի նմուշը գտնվում է գերազանց վիճակում. թեփուկավոր տարրերի մնացորդներով մոտ 126 քարացած ոսկոր՝ հատուկ պատրաստված շրջանակի վրա»,- ասվում է լոտի նկարագրության մեջ։ Կմախքը 4-6 միլիոն դոլար է գնահատվում:
Վաճառքը կմեկնարկի մայիսի 12-ից:
Ներկայումս աճուրդի հանված դինոզավրի ամենաթանկ կմախքը եղել է տիրանոզավրը, որը 2020-ի հոկտեմբերին Christie's-ում վաճառվել է 31.8 միլիոն դոլարով: Այժմ կմախքը, ենթադրաբար, գտնվում է Աբու Դաբիի Բնական պատմության թանգարանում: