Ծաղրածուի դիմակով տղամարդը մտել է 8-ամյա աղջկա սենյակ՝ նրան առևանգելու նպատակով․ ՌԴ

 Ծաղրածուի դիմակով տղամարդը մտել է 8-ամյա աղջկա սենյակ՝ նրան առևանգելու նպատակով․ ՌԴ

ԱՄՆ-ում աղջիկը կռվել է տղամարդու հետ, ով մտել է իր սենյակ և փորձել առևանգել նրան, հայտնում է CBS News-ը։ Հոկտեմբերի կեսերին անհայտ անձը ծաղրածուի դիմակով մտել է Կոլորադո նահանգի Սթերլինգ քաղաքի Ուոլնուտ փողոցի տուն և փորձել առևանգել տերերի ութամյա դստերը։

Նա կապել է նրա աչքերը, իսկ երբ նա սկսել է դիմադրել, հարվածել է նրա գլխին ու սկսել խեղդել։

 

Սակայն տուժողին հաջողվել է պայքարել հարձակվողի հետ, ով շուտով դիմել է փախուստի՝ գողանալով նրա հեռախոսը: Դպրոցական աղջկան տեղում ցուցաբերվել է բուժօգնություն և հոսպիտալացման կարիք չի ունեցել։ Մի քանի օր անց 56-ամյա Թոմաս Գալեգոսը ձերբակալվել է երեխայի վրա հարձակվելու կասկածանքով։ Նրան հաջողվել է ազատվել գողացված գաջեթից, սակայն տեսախցիկների կադրերը վկայում են միջադեպին նրա մասնակցության մասին։ Կասկածյալը բերման է ենթարկվել։