Եկեղեցին վիրավորանքների է անցել․ ես նույնը չեմ անի․ Փաշինյան

Ես հասկացա, որ եկեղեցու որոշ ներկայացուցիչներ անցել են վիրավորական բառապաշարի, բայց ես չեմ պատրաստվում վիրավորական բառապաշարով հակադարձել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ սրբազանի արձագանքին իր վերջին հայտարարություններին։

«Եթե եկեղեցու մասին իմ արտահայտությամբ անպատեհ մեղադրանքի ֆոն եմ ստեղծել իրենց հոգևոր ծառայությունը բարեպաշտ և ազնիվ իրականացնող բազմաթիվ այլ հոգևարականների նկատմամբ, ես ուզում եմ ներողություն խնդրել»,-ասաց նա և հավելեց, որ քաղաքական մրցակիցներին վիրավորելը ճիշտ ժանր չէ։ 

Հիշեցնենք, որ Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը MediaHub-ի հետ զրույցում պատասխանել էր Փաշինյանին, ասելով.

«Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, ապա կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան, եթե, իհարկե, հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը և համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ»:

Փաշինյանն այսօր արձագանքեց հնչեցրած արտահայտություններին․

«Ես հույս ունեմ՝ հոգևոր ճեմարանն ավարտած, բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող բոլոր անձինք հոգևոր ճեմարան ընդունվելիս և ավարտելիս բավարար փաստարկներ և փաստեր ներկայացրել են  իրենց հոգևոր, մարմնական, ընդհուպ մինչև սեռական առողջության վերաբերյալ»։

Մանրամասները՝ տեսանյութում