Ո՞վ չպետք է ուտի արևածաղկի սերմեր

Հայտնի է, որ արևածաղկի սերմերը հարուստ են ճարպերով, սպիտակուցներով և վիտամիններով: 30 գրամ տապակած, չաղած սերմերը պարունակում են. 175 կիլոկալորիա, 4,88 գ սպիտակուց, 3,9 գ մանրաթել, 16,1 գ ճարպ: Բայց սա դեռ ամենը չէ: Արևածաղկի սերմերը հարուստ են նաև երկաթով, պղնձով, B խմբի վիտամիններով, վիտամին E-ով, կալիումով և ֆոսֆորով։
Արևածաղկի սերմերը պարունակում են ավելի շատ D վիտամին, քան ձողաձկան լյարդը, որը միշտ համարվել է վիտամին D-ի հարուստ աղբյուր: Արևածաղկի սերմերի մեջ առկա նյութերը բարելավում են մաշկի ու լորձաթաղանթների վիճակը, կարգավորում են թթվահիմնային հավասարակշռությունը: Այդ իսկ պատճառով արևածաղկի սերմերը հաճախ օգտագործվում են կոսմետոլոգիայի մեջ:
Սերմերի մեջ առկա հանքանյութերից առավել կարևոր են ֆոսֆորն ու կալիումը, կա նաև շատ մագնիում, որը խթանում է սրտի աշխատանքը: Սերմերը պարունակում են նաև երկաթ, սելեն, ցինկ, ֆտոր, նատրիում, կրեմնիում, քրոմ, յոդ, մոլիբդեն: Արևածաղիկը պարունակում է 5 անգամ ավելի շատ կալիում, քան բանանը կամ նարինջը:
Բացի B խմբի վիտամիններից, արևածաղկի սերմերը հարուստ են նաև A և Е վիտամիններով: 50 գ արևածաղկի սերմը բավական է հասուն մարդու վիտամին E-ի օրական պաշարը բավարարելու համար: Այն հզոր հակաօքսիդանտ է։
Այսպիսով, սերմերը հարմար են նրանց համար, ովքեր. տառապում են շաքարախտով, արյան ճնշման հետ կապված խնդիրներ ունեն, տառապում են սրտանոթային հիվանդություններից, երեխայի ծննդյան են նախապատրաստվում։
Ո՞վ չի կարող սերմեր ուտել:
Արևածաղկի սերմերը առողջության համար շատ առավելություններ ունեն: Եթե պահպանում եք օրական 30 գրամ նորման, ապա դրանք հակացուցումներ չունեն։ Դրանք խորհուրդ է տրվում ներառել դիետաների մեջ նույնիսկ հղի և կերակրող մայրերի համար։ Բայց կա մեկ բացառություն. սերմերը խորհուրդ չեն տրվում օգտագործել նրանց, ովքեր ունեն անհատական անհանդուրժողականություն կամ ալերգիա այս ապրանքի նկատմամբ: