Գողության համա՞ր է Գալոյանն ազատվել ռեկտորի պաշտոնից

Տիկին Գալոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, երեկ պրոռեկտորի վրա են դրվել ռեկտորի պարտականությունները։ Այդ մասին այսօր Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի հրաժարականին։

Հարցին, թե արդյո՞ք դա կապված է ԱՄՆ-ում տեղի ունեցած գողության հետ, որում մեղադրվում էր Գալոյանը, Անդրեասյանը պատասխանեց՝ իր համար այդ թեման փակ է։ «Ես պարբերաբար բոլոր ռեկտորների հետ հանդիպում ունենում եմ։ Բայց այս թեմայի շուրջ հավելյալ մեկնաբանություն չունեմ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։