Միխայել Յունգը Օլիմպիական խաղերում նոր ռեկորդ է գրանցել

Միխայել Յունգը Օլիմպիական խաղերում նոր ռեկորդ է գրանցել

Փարիզում (Ֆրանսիա) 2024 թվականի Օլիմպիական խաղերում ավարտվեցին անհատական ​​ձիասպորտի մրցումները: Հաղթող է դարձել 41-ամյա գերմանացի մարզիկ Միխայել Յունգը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Նշենք, որ Յունգի համար սա արդեն երրորդ անձնական օլիմպիական ոսկին է։

Միխայիլը դարձավ այս մարզաձևի առաջին ներկայացուցիչը, ով հասավ նման նվաճման։ Յունգը նաև 2010 թվականի աշխարհի չեմպիոն է անհատական ​​առաջնությունում։

Փարիզի մրցաշարի եզրափակչում Յունգը (21.80) հաղթեց ավստրալացի Քրիստոֆեր Բերտոնին (22.40) և բրիտանուհի Լորա Քոլետին (23.10):