Գոռ Աղեկյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ

Գոռ Աղեկյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ

Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհի հեևանքով 15 զինծառայողների մահվան գործով մեղադրյալ Գոռ Աղեկյանի կալանքը երկու ամսով երկարաձգվեց։ 

«Մեղադրալ Գոռ Աղեկյանի նկատմամբ ընտրված կալանքի ժամկետը երկարաձգել երկու ամիս ժամկետով՝ մինչև 2024 թվականի մայիսի 26-ը»,- ասաց նիստը վարող դատավորը։

Հիշեցնենք, որ Աղեկյանի փաստաբանական թիմն առաջարկել էր փոխել վերջինիս խափանման միջոցը և նրան տանել տնային կալանքի, ինչպես նաև կիրառել գրավ ու ստորագրություն չհեռանալու մասին։

Դատավորն առաջարկեց նաև հաջորդ դատական նիստը գումարել մարտի  27-ին, ապա ևս մեկը ապրիլի 5-ին։