Ես անկեղծ եմ եղել միշտ․ Փաշինյան
«2018 թվականի դրությամբ, հնարավոր չէր լիարժեք կանխատեսելի ընթացք ունենալ, եթե Հայաստանը չէր հրաժարվում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու տեսլականից». այս մասին հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։
Նա ասում է, որ այդ տեսլականից պետք էր հրաժարվել՝ պատերազմը բացառելու համար։ Ընդգծում է, որ ինքը չէր կարող շարժվել այդ տրամաբանությունից՝ հոգեբանական շատ հարցերից ելնելով․
«Դա կնշանակեր արձանագրել մի քանի տասնամյակ ՀՀ ժողովրդի կրած անձնազոհության անիմաստությունը»,- ընդգծում է։
«Ես լիարժեք անկեղծ եմ։ Իմ քաղաքական գործունեության ընթացքում չեմ կարող արձանագրել մի դրվագ, որ ասելու ժամանակ ես անկեղծ չեմ եղել»,- հավաստիացնում է Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։