Զելենսկին հերքել է իր փախուստի մասին հայտարարությունները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել Կիևում իր աշխատավայրում գտնվելու մասին։ Համապատասխան տեսանյութը ուրբաթ օրը՝ մարտի 4-ին, նա տեղադրել է instagram-ում։
«Երկու օրը մեկ տեղեկություն է ստացվում, որ ես ինչ-որ տեղ եմ փախել Ուկրաինայից, Կիևից, գրասենյակից, ինչպես տեսնում եք՝ ես այստեղ եմ՝ տեղում», - գրել է նա։
Նախագահն իր գրասենյակից տեսաուղերձում ցույց է տվել նաև գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակին։
«Մենք աշխատում ենք, սիրում ենք վազել, բայց հիմա ժամանակ չկա»,- հավելել է նախագահը։