Քանի՞ անձ կա ձերբակալված Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքից հետո

Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքի միջադեպով 6 անձ ձերբակալվել է: Այս մասին MediaHub-ին հայտնեցին ՆԳՆ-ից:
Միաժամանակ, մեզ հրաժարվեցին տվյալներ ներկայացնել, թե կոնկրետ ովքե՞ր են ձերբակալվածները:
«Այս պահին գործողություններ են իրականացվում՝ ձերբակալությունից բխող հետագա քայլեր իրականացնելու համար»,- նշեցին ՆԳՆ-ից:
Մեր ճշտող հարցին՝ ընդդիմադիր Արթուր Չախոյանին տասնյակ ներկաների ու ուղիղ եթերում ծեծի ենթարկած թաղապետը կա՞ ձերբակալվածների թվում, ՆԳՆ-ից հրաժարվեցին մեկնաբանել:
Հիշեցնենք, որ Արթուր Չախոյանին Նոր Նորքի Ոստիկանության բաժնից շտապ օգնության մեքենայով տեղափոխեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
MediaHub-ը շարունակում է ուղիղ եթերով ներկայացնել իրավիճակը:
Վահե Մակարյան