Օձը 2025 թվականի խորհրդանիշն է․ ինչպես ճիշտ նշել Նոր տարին

2025 թվականի խորհրդանիշն ըստ արևելյան օրացույցի կլինի Կանաչ Փայտե օձը։ Չինաստանում այն կոչվում է փոքրիկ վիշապ՝ կապված իմաստության, էլեգանտության և կերպարանափոխության հետ:
Չինական ավանդույթի համաձայն՝ Օձի տարին, ըստ չինական հորոսկոպի, բախտավոր կլինի ցուլի, նապաստակի, այծի և կապիկի տարում ծնվածների համար։ Առնետի, Ձիու և Վիշապի տարում ծնվածները պետք է ավելի զգույշ և ուշադիր լինեն։ Օձի տարում ծնվածների համար այս տարին անհաջող կլինի, քանի որ նրանց համար դա կլինի իրենց «ճակատագրի տարի»:
Չինական Նոր տարվա ընթացքում ընդունված է պատրաստել այնպիսի ուտեստներ, որոնք խորհրդանշում են հաջողություն և հատուկ նշանակություն ունեն։ Տոնական սեղանին հաճախ մատուցում են շոգեխաշած ձուկ: Տարեվերջին ձուկը խորհրդանշում է բարգավաճում և հաջորդ տարում ավելի շատ վաստակելու հնարավորություն:
Տոֆուն նաև կարևոր ուտեստ է Ամանորի համար, քանի որ նրա անունը հնչում է որպես «հաջողություն» կամ «երջանկություն»: Բացի այդ, սեղանը միշտ ներառում է հավի ուտեստներ, սռոլլեր, թանգյուան գնդիկներ, նիան գաո կարկանդակներ և պելմենիներ, որոնք հյուսիսային Չինաստանում սարքված են հնագույն ոսկու ձուլակտորների տեսքով։
Որոշ չինացիներ Նոր տարին նշում են ավանդական հագուստով։ Տարբեր շրջաններ և էթնիկ խմբեր կարող են ունենալ իրենց հագուստի տարբերակները: Չինաստանում ընդունված է Ամանորին կարմիր կրել, քանի որ այս գույնը խորհրդանշում է ուժ և բարեկեցություն։ Օձի տարում ծնվածներին խորհուրդ է տրվում ընտրել իրենց հաջողություն բերող դեղին երանգներ