Գալուստյանն արձագանքել է իր դեմ Եվրամիության` պատժամիջոցներ կիրառելու որոշմանը

 Գալուստյանն արձագանքել է իր դեմ Եվրամիության` պատժամիջոցներ կիրառելու որոշմանը

Կատակերգու, հեռուստահաղորդավար Միխայիլ Գալուստյանն արձագանքել է իր դեմ Եվրամիության` պատժամիջոցներ կիրառելու որոշմանը։

Գալուստյանն անակնկալ է անվանել իր ընդգրկումը ԵՄ պատժամիջոցների ցուցակում. «Թվում է, թե եվրոպացի քաղաքական գործիչներին ոչինչ չի մնում պաշտպանվելու, եթե դերասաններն ու մշակութային գործիչները, կատակերգուներն ու երգիծաբանները, ովքեր ուրախություն և ժպիտ են պարգեւում մարդկանց, սկսել են ենթարկվել հետապնդումների և պատժամիջոցների։ Մենք շատ ենք, թքած»,- ասել է կատակերգու դերասանը, գրել է «Գազետա»-ն։

Ավելի վաղ՝ փետրվարի 24-ին, հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել Գալուստյանի նկատմամբ։ ԵՄ կայքը պնդում է, որ կատակերգուն «աջակցում և իրականացնում է գործողություններ և քաղաքականություն, որոնք խաթարում և սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը»։

Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել է նաեւ հեռուստահաղորդավարուհի Յուլիա Բարանովսկայան։