Ադրբեջանը, որպես պոտենցիալ ՆԱՏՕ-ի անդամ, ավելի հետաքրքիր է Արևմուտքի համար․ Վոյտոլովսկի

 

Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանն ունի շատ հին հարաբերությունների պատմություն հյուսիսատլանտյան ալյանսի հետ, ինչպես նաև Ռուսաստանը և ԱՊՀ երկրները, բայց Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները միշտ ընթացել են հանուն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ձևաչափով։ Այս մասին «,Հայաստան - ՆԱՏՕ. նոր մարտահրավերներ, թե» հնարավորություններ տարածաշրջանային անվտանգության համար» թեմայով կլոր սեղանի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Ֆյոդոր Վոյտոլովսկին։

Վերջինս նշեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ունի համագործակցության տարբեր մոդելներ նախկին ԽՍՀՄ երկրների հետ։ Հայաստանը, ասաց նա, հանդիսանալով Ռուսաստանի դաշնակից, ՀԱՊԿ-ի անդամ, Իրանի հետ խորը համագործակցության ձգտող երկիր իրենց կողմից չի դիտարկվում հյուսիսատլանտյան դաշինքի անդամի դերում.

“Ես կարծում եմ, որ Ադրբեջանը, ինչպես պոտենցիալ ՆԱՏՕ-ի անդամ, ավելի հետաքրքիր է Արևմուտքի համար` թե՛ ռազմական, թե՛ ռեսուրսային առումով։ ՆԱՏՕ մտնելու համար Ադրբեջանի դիմաց կա մեծ խոչընդոտ ՝ Արցախը։ Ադրբեջանն ու Թուրքիան միասին պետք է լուծեն այս հարցը, որպեսզի Ադրբեջանը կարողանա ինտեգրվել հյուսիսատլանտյան ալյանսի մեջ, քանի որ Արևմուտքը նման տարածքային խնդիրներ չի հանդուրժի»,- հավելեց ռուս գործիչը:

Մանրամասները ՝ տեսանյությում