Վազգեն Թևանյանը ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն է

Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում 65 կգ քաշային կարգում Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։
Եզրափակչում մեր ըմբիշը 12-1 հաշվով հաղթեց բուլղարացի Նաիմին։
Հիշեցնենք, որ Վազգենը 1/8 եզրափակչում 10։0 հաշվով հաղթել էր Իսրայելի ներկայացուցչին, իսկ քառորդ եզրափակիչում 4։1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի ըմբիշին, այնուհետև հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցիչ Էրիկ Առուշանյանին և դուրս եկել եզրափակիչ։