ԵՄ-ն գործիքներ ունի պաշտպանվելու ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերից․ այլ հայտարարություններ ԵՀ ղեկավարից

ԵՄ-ն գործիքներ ունի պաշտպանվելու ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերից․ այլ հայտարարություններ ԵՀ ղեկավարից

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ ԵՄ-ն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները՝ պաշտպանվելու ԱՄՆ նոր մաքսատուրքերից:

«Եվրոպան չի սկսել այս առճակատումը: Մենք կարծում ենք, որ դա սխալ է: Բայց իմ ուղերձն այսօր ձեզ այն է, որ մենք ունենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեր ժողովրդին պաշտպանելու և մեր բարգավաճման համար: Մենք ունենք ամենամեծ միասնական շուկան: Մենք ուժ ունենք բանակցելու: Մենք ուժ ունենք հակահարված տալու: Եվ Եվրոպայի ժողովուրդը պետք է իմանա։ Միասին մենք միշտ խրախուսելու և պաշտպանելու ենք մեր շահերը և արժեքները»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատգամավորների առջև:


Ուրսուլա ֆոն դեր Լայենից այլ հայտարարություններ՝

▪️ԵՄ-ն ակնկալում է, որ ԱՄՆ-ի մաքսատուրքերից հետո հաջորդ ոլորտները կլինեն կիսահաղորդիչների, դեղագործության և փայտանյութի արտադրությունը;

▪️ԵՄ-ն կպատասխանի ԱՄՆ-ի մաքսատուրքերին՝ ամրապնդելով իր ներքին շուկան և հարաբերություններն այլ գործընկերների հետ;

▪️Եվրամիությունը մտադիր է ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցել ուժեղ դիրքերից՝ հենվելով նրա շուկայի չափի և տեխնոլոգիական ձեռքբերումների վրա;

▪️ԵՄ-ն չի ցանկանում պատասխան առեւտրային միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ, սակայն անհրաժեշտության դեպքում նման ծրագիր ունի։